Այն հռետորաբանությունը, որին վերադարձել է Ալեն Ռոբերտովիչ Սիմոնյանը, ափսոսանք է առաջացնում. Զախարովա
Այն հռետորաբանությունը, որին վերադարձել է Ալեն Ռոբերտովիչ Սիմոնյանը, մեղմ ասած, ափսոսանք է առաջացնում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Ռուսաստանի հասցեին արված «բավականին բացասական» հայտարարությունների մասին հարցը, ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա որևէ կերպ սա չի համապատասխանում խորհրդարանի խոսնակի կերպարին՝ այս բոլոր հարձակումները, վիրավորանքները... Դե, իսկապես...»:
Այնուհետև նա ծիծաղելով հավելել է. «Ես սա որպես մամուլի քարտուղար եմ ասում»: