Մեր պայքարը նոր թափով, նոր ավյունով, նոր եռանդով, նոր կերպերով, նոր եղանակներով ու նոր դեմքերով շարունակվելու է. Բագրատ Սրբազան
Շաբաթ օրը մեծ երիտասարդական հավաք ենք ունենալու: Տեղի է ունենալու մեծ հանդիպում մեր երիտասարդների հետ. պարզապես խելառների ու խենթերի հավաք։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
՛՛Մեր պայքարը նոր թափով, նոր ավյունով, նոր եռանդով, նոր կերպերով, նոր եղանակներով ու նոր դեմքերով շարունակվելու է՛՛,-նշեց նա՝ միաժամանակ նշելով. ՛՛Հսկայական դիրքեր են հիմա հանձնվում Ադրբեջանին։ Այս աղետը շարունակվելու է, հայրենիք հանձնելու գործընթացը չի կանգնելու՛՛:
Սրբազանը նաև հայտնեց, որ առաջիկա օրերին ծրագրում է գնալ շրջաններ, նաև այն վայրերը, որտեղ ծառայել է։
՛՛Օրերս մեր լրագրողներից մեկը շատ դիպուկ ասեց, որ մեր պայքարը չպետք է սահմանափակվի մայրաքաղաքի փոքր կենտրոնով, այլ պետք է ծավալվի ողջ Հանրապետությունով՛՛,-ասաց նա։