ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մեր հանդիպման նպատակն է ՀՀ արտգործնախարարի հետ վերլուծել եռակողմ հանդիպման և ստորագրված հայտարարության արդյունքները. Ռուբինյան

Մեր հանդիպման նպատակն է ՀՀ արտգործնախարարի հետ վերլուծել եռակողմ հանդիպման և ստորագրված հայտարարության արդյունքները. Ռուբինյան

Ռազմագերիների և այլ պահվող անձանց հարցով, ինչպես հայտնի է, դեռ էական առաջընթաց, այս պահի դրությամբ, չկա, և մեր այսօրվա հանդիպման նպատակն է նախ՝ արտգործնախարարության մեր գործընկերների և  արտգործնախարարի հետ վերլուծել արդյունքները եռակողմ հանդիպման և ստորագրված հայտարարության, դրանից բխող հետագա հնարավորությունների քայլերը և, բնականաբար, քննարկել մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ հնարավոր տարվող քայլերը նաև գործադիրի մակարդակով: Այս մասին այսօր ՀՀ արտգործ նախարար Արա Այվազյանի հետ աշխատանքային հանդիպման  ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ պետք է միասին քննարկել, թե խորհրդարանական դիվանագիտությունն ինչ կարող է անել այդ ուղղությամբ:

«Հանդիպումը կլինի փակ, որպեսզի դետալային և անկաշկանդ քննարկում ունենանք այս ուղղությամբ»,- հավելեց Ռուբինյանը:

  • Կիսվել: