ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեր համաքաղաքացիները գոնե ինտուիցիայով պատկերացնում են՝ խնդիրների արմատը որտեղ է. Թունյան

Մեր համաքաղաքացիները գոնե ինտուիցիայով պատկերացնում են՝ խնդիրների արմատը որտեղ է. Թունյան

Դատական համակարգի անկատարության հետևանքով է նաև, որ այսօր գյուղերում ունենք անմխիթար վիճակում գտնվող դպրոցներ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն՝  անդրադառնալով ընդդիմադիրների այն հայտարարություններին, թե ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու փոխարեն պետք է ուշադրություն դարձնել գյուղերի դպրոցներին։

Պատգամավորի խոսքով՝ տնտեսության զարգացման խոչընդոտներից մեկը ևս եղել է դատական համակարգը։

«Դրա համար ճիշտ չէ թերագնահատել խնդրի կարևորությունը։ Նաև չի կարելի այնպիսի տպավորություն ստեղծել, թե մեր քաղաքացիներին միայն հետարքրքրում են այդպիսի սոցիալական խնդիրները, քանի որ մեր համաքաղաքացիները գոնե ինտուիցիայով պատկերացնում են, թե խնդիրների արմատը որտեղ է»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը։

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե հարկատուների հաշվին չէր կարելի նման օրենք ընդունել, Բաբկեն Թունյանը նշեց՝ 600 մլն դրամը քիչ գումար չէ, բարձր գին է, բայց այդ բարձր գինն իրենք ստիպված են վճարել, քանի որ շատ ժամանակ է անցել և այդ գնի տոկոսները բարձրացել են և մնացել են իրենց ուսերին: «Եթե գտնում ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի անցնցում, Հայաստանի ապագային ուղղված այդ գինը՝ 600 մլն  դրամը, այդքան էլ մեծ դրամ չէ»,- ասաց նա։

 

 

  • Կիսվել: