հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անկախ նրանից, թե ՀՀ-ին հուզող հարցերը  վեհաժողովի ֆորմալ օրակարգում ներգրավված են, թե ոչ՝ ՀՀ պատվիրակությունը փորձել է դրանք լսելի դարձնել․ Թունյան

Անկախ նրանից, թե ՀՀ-ին հուզող հարցերը վեհաժողովի ֆորմալ օրակարգում ներգրավված են, թե ոչ՝ ՀՀ պատվիրակությունը փորձել է դրանք լսելի դարձնել․ Թունյան

Հայ-թուրքական սահմանի բացման հարցը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի օրակարգում չկա, բայց օրինակ Լաչինի միջանցքի բացման հարցն էլ օրակարգում չկա, բայց մենք այդ մասին էլ ենք խոսում։ Մենք խոսում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի  հարձակումների մասին,որովհետև, եթե կազմակերպության նպատակը տնտեսական, մշակութային և սոցիալական ինտեգրացիան  խթանելն է ու մյուս կողմից մենք ունենք ագրեսիվ գործողությունների դիմող  հարևան երկրի՝  օրինակ մեզ շրջափակման ենթարկած Թուրքիա, այս պարագայում, բնականաբար, աբսուրդ է խոսել է տարածաշրջանային պրոյեկտների մասին: Այս մասին այսօր ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների ասուլիսի ընթացքում ասաց ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը։ 

Թունյանի վստահեցմամբ՝ անկախ նրանից, թե ՀՀ-ին հուզող հարցերը  վեհաժողովի ֆորմալ օրակարգում ներգրավված են, թե ոչ՝ ՀՀ պատվիրակությունը փորձել է դրանք լսելի դարձնել։ 

Իսկ մասնակից այլ երկրներ, ի՞նչ մոտեցում են ունեցել բարձրաձայնված հարցերի շուրջ․ «Երբ երկու երկրներ մտնում են բանավեճի մեջ, մյուս երկրները փորձում են չմիջամտել, որովհետև իրենք էլ իրենց մեջ հարցեր ունեն քննարկելու։ Երբ խոսել ենք Լաչինի միջանցքի և այլ խնդիրների մասին, հակադարձողը եղել է Ադրբեջանը, հիմնական բանավեճը գնացել է մեր երկու պատվիրակությունների միջև»։ 

Թունյանը նշեց, որ Ադրբեջանն էլ օգտագործել է առիթը որոշ հարցեր բարձրացնելու համար․ «Օրինակ՝  տարածաշրջանային ինտեգրացիայում ԶԼՄ-ների դերի զեկույցի շրջանակում ադրբեջանական պատվիրակությունը ելույթի 90 տոկոսը նվիրեց,  այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքին»»։ 

  • Կիսվել: