կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեր երթին եմ միացել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ. Սաղաթելյան

Մեր երթին եմ միացել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ. Սաղաթելյան

Մեր երթին եմ միացել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ եզդի եւ ասորի մեր քույրերն ու եղբայրները: Այս մասին այսօր ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նրանից հետո բարձրախոսը վերցրեց սփյուռքահայ մի տղամարդ և ասաց. ՛՛Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ է միանում արժանապատիվ սփյուռքահայությունը:  Մենք՝ արժանապատիվ սփյուռքահայերս, Հայաստանի ներդրողներս, դեմ ենք այս իշխանությանը և պահանջում ենք նրա անմիջական հրաժարականը՝ գլխավորությամբ վարչապետի աթոռից կառչած խրտվիլակ Նիկոլ Փաշինյանի: Մենք պահանջում ենք Զարեհ Սինանյանի հրաժարականը, պահանջում ենք ամբողջ իշխանության հրաժարականը՛՛:

Այնուհետև երթը հասավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ելույթի համար կառուցված ամբիոնի մոտ եկավ Վազգեն Մանուկյանը:

 

 

  • Կիսվել: