չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեր երեխաները պետք է կարողանան ճանաչել բռնությունը և պաշտպանել իրենց․ նախարարը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին

Մեր երեխաները պետք է կարողանան ճանաչել բռնությունը և պաշտպանել իրենց․ նախարարը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին

Լանզարոտեի կոնվենցիան մանկապղծության դեմ պայքարի կոնվենցիա է, որի հիսուն հոդվածներից քառասունինը որեւէ առնչություն չունեն կրթության հետ և նախատեսված են խստացնելու պայքարը մանկապիղծների դեմ և պաշտպանելու մեր երեխաներին։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Ըստ նրա՝ կոնվենցիայի ընդամենը մեկ հոդվածն է վերաբերում կրթությանը: 

«Այդ կոնվենցիան եւ այս հոդվածն ընդամենը կոչ են անում, որ մենք ընդհանուր բնույթի տեղեկություններ տանք մեր երեխաներին, որ իրենք կարողանան ճանաչել բռնությունը և կարողանան պաշտպանել իրենց»,- ասաց նա և հավելեց, որ պետք է երեխային տալ գիտելիք այն մասին, թե ինչպես շփվի անծանոթների հետ, օրինակ՝ հայտնի ծնողներին, եթե անծանոթները նրան ինչ-որ տեղ է հրավիրում կամ այլ առաջարկներ է անում:

«Մենք ա՛յս գիտելիքը, ա՛յս հմտությունը պետք է անպայման տանք երեխաներին: Որեւէ մտահոգվելու կարիք չկա»,- հավելեց նա:

  • Կիսվել: