հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները. Փաշինյան

Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները. Փաշինյան

Կա մի շատ կարևոր նրբություն, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

''Այո, առաջնագծում, բավականին բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել: Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: 

Այո, նրանց ռեսուրսները շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառոմ: Ուզում եմ ասել, որ Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնվում նաև այս պատճառով։ Հումանիտար հրադադարի իմաստն ու նպատակներից մեկն այն է, որ զոհվածների մարմինները հավաքվեն, խնամվեն ու պատշաճ ձևով արվի հուղարկավորությունները և այլն:

Ադրբեջանը վախենում է այս կոնտեքստում երկու բանից:

Առաջինը, որ տասնյակ հազարին մոտ դիակներ, մարմիններ, որոնք պետք է իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին վերադառնան…

Իմիջիայլոց ասեմ, որ ահռելի քանակի զինտեխնիկայի, զրահատեխնիկայի ահռելի քանակի կորուստներ ունեն:

Մեր հաշվարկներով այս պահին արդեն կորուստները հասնում են միլիարդ ու կեսի: Առավել ևս որ մեքն սկսել ենք խոցել նաև թուրքական բայրաքթաները:

 

Այո, նաև դա է պատճառը, որ նույնիսկ 24 ժամով հրադադարի չեն գնում:

Երկրորդն այն է, որ այս կոնտեքստում կբացահայտվեն վարձկանների ու թուրքական զորքերի զինվորների դիակները, ինչը համաշխարհային հանրությունը գիտակցել է: Խոսքը վերաբերում է ապացույցների ձեռքբերման տրամաբանությունից խուսափելուն'':

  • Կիսվել: