երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մեր բարեկամ երկրներն են Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը. Նրանց շահերը համընկնում են մեր շահերի հետ. Արամ Գ. Սարգսյան

Մեր բարեկամ երկրներն են Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը. Նրանց շահերը համընկնում են մեր շահերի հետ. Արամ Գ. Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը ծրագիր է իրականացնում հայ ժողովրդին նսեմացնելու և այս պետությունը կործանելու, սա պիտի բացահայտ ասվի արդեն: Այս մասին, այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Միասին» շարժման ղեկավարներից Արամ Գ. Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները պատշաճ ջանքեր չեն գործադրում գերիներին վերադարձնելու համար:

«Դրա համար մենք դիմում ենք բոլորին, ասում ենք՝ հասկացեք, այսպես շարունակելը, դա միայն ու միայն վերջն է: Հիմա էլ իբր թե հույս են դրել, թե Միացյալ Նահանգների հետ ստորագրելով պայմանագիր, ԱՄՆ-ն գալու է Հայաստանին պաշտպանելու: Նախ, չկա այդպիսի կետ այդ համաձայնագրի մեջ: Բացի դրանից, ոչ ոք չի ապահովելու մեր անվտանգությունը, եթե դրանում իր շահը չկա։ Հիմա մենք ասում ենք, որ այդ տեսանկյունից էլ պետք է մտածել, ո՞ր բարեկամ երկրները կարող են շահ ունենան Հայաստանի հետ և հայ ժողովրդի հետ անել այն, ինչ որ անհրաժեշտ է մեզ և իրենց։ Մենք այդպիսի երկրներ տեսնում ենք՝ Իրանը Իսլամական Հանրապետությունն է, Ռուսաստանն է, Չինաստանն է:

Նրանք իսկապես այս տարածաշրջանում լուրջ շահեր ունեն, որոնք համընկնում են մեր շահերի հետ։ Իսկ եթե դրանք չեն, ուրեմն Թուրքիան ու Ադրբեջանն են, որին էլ հովանավորելու է Արևմուտքը, շատ պարզ պատճառով, որովհետև Թուրքիան NATO-ի անդամ է, այս պարզ բաները պետք է հասկանալ»,- հայտարարեց նա:

  • Կիսվել: