շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեր ԱԺ-ն նման է մանկական խաղին, թե ով վերջինը կխփի, ով տակ չմնաց. Ընդդիմադիր պատգամավոր

Մեր ԱԺ-ն նման է մանկական խաղին, թե ով վերջինը կխփի, ով տակ չմնաց. Ընդդիմադիր պատգամավոր

Ամբողջ դիսկուրսը, որին վերածվել է մեր ԱԺ-ն, իսկապես նման է  մանկական խաղին, թե ով վերջինը կխփի. վստահ եմ՝ դպրոցում, մանկապարտեզում և դեպի հասունացման ճանապարհին անցել եք այդ մանկական փուլը՝ ով ասեց, ով տակ չմնաց: Այս մասին, այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում նշեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Հանձնաժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը:

Դիմելով նիստին նստած իշխող խմբակցության պատգամավորներին՝ Լիլիթ Գալստյանը շեշտեց, որ հանրային ազդակները բացարձակապես ԱԺ-ի օգտին չեն:

«Մի կողմում տեսնելով օրեցօր կործանվող պետականությունը, գրեթե օկուպացված Հայաստանը, թողնելով կարևոր կենսական օրակարգեր, ԱԺ-ում շարունակ ընթանում է մի մանկական դիսկուրս: Դրան զուգահեռ ունենք կործանվող Հայատան: Եվ հանկարծ պարզվում է, որ մեր երկրի նախագահը մի քանի երկրների քաղաքացի է եղել»,-ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ քաղաքական մեծամասնությունը խարխափում է կրկնակի ստանդարտների մեջ: Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ հանձնաժողովի ՔՊ անդամները Ռուբեն Հակոբյանի թեկնածության քննարկման ժամանակ նշեցին, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի իմացության հարցը չքննարկվեց, այն դեպքում, երբ մեկ օր առաջ ՔՊ քվոտայով արդեն ՀՌՀ անդամ դարձած Արթուր Մանուկյանը ԱԺ-ում հայտարարեց, որ օրենքը չգիտի, կընտրվի՝ կսովորի:

Գալստյանը նաև նկատեց, որ ՔՊ պատգամավորները հանձնաժողովում խոսում են Ռուբիկ Հակոբյանի ոչ կոռեկտ արտահայտվելու մասին, այն դեպքում, երբ իրենց թեկնածուն Յոժի հետ  ոչ ցենզուրայի մեջ արտահայտություններով տեսահոլովակում է նկարահանվում:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ նման երկխոսության փոխարեն պատգամավորները պետք է իրենց ժամանակը տրամադրեն երկիրն այս վիճակից հանելու ուղիների և միջոցների փնտրնտուքին:

  • Կիսվել: