երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Մեր արտաքին գործերի նախարարները այսօր պետք է հանդիպեն»․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի մեջլիսի խոսնակին

«Մեր արտաքին գործերի նախարարները այսօր պետք է հանդիպեն»․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի մեջլիսի խոսնակին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստից հետո, չնախատեսված իր ելույթում անոնսել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ իր ձևակերպմամբ՝ այսօր կայանալիք հանդիպումը։

Մասնավորապես, արձագանքելով Ադրբեջանի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքներին, ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

«Իհարկե, Հայաստանը ցանկանում է, որ խաղաղության պայմանագիր կնքվի։ Չգիտեմ՝ տեղյակ եք, թե ոչ, բայց մեր արտաքին գործերի նախարարները այսօր պետք է հանդիպեն»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ վերը նշված իր ելույթում Ալեն Սիմոնյանն ասել է նաև, որ Հայաստանը «ոչ մի տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ», իսկ Ադրբեջանը «միշտ ունի և դա հնչեցնում է ամենաբարձր մակարդակով»։

  • Կիսվել: