երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Մենք ուժ չունենք վերադարձնելու Ղրիմն ու Դոնբասը. Զելենսկի

Մենք ուժ չունենք վերադարձնելու Ղրիմն ու Դոնբասը. Զելենսկի

Ուկրաինական բանակը չի կարող ինքնուրույն վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը։ Այս մասին ֆրանսիական Le Parisien թերթին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Զելենսկիին հարց է ուղղվել, թե ինչ փոխզիջումների է նա պատրաստ պատերազմին վերջ տալու համար, արդյոք պատրա՞ստ է գոնե ժամանակավորապես հրաժարվել Ղրիմից կամ Դոնբասից։

«Մենք չենք կարող զիջել մեր տարածքները: Ուկրաինայի Սահմանադրությունն արգելում է մեզ դա անել: Դե ֆակտո այդ տարածքները այժմ վերահսկում են ռուսները: Մենք ուժ չունենք դրանք վերադարձնելու: Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային դիվանագիտական ​​ճնշման վրա՝ ստիպել Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-պատասխանել է Ուկրաինայի նախագահը:

Հարցին էլ, թե պատրա՞ստ է արդյոք նույն բանակցությունների սեղանի շուրջ նստել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Զելենսկին պատասխանել է. «Կարևորն այն չէ, թե ով է նստած ձեր դիմաց, կարևոր է, թե ինչ վիճակում եք դո՛ւք, երբ բանակցում եք։ Ես չեմ կարծում, որ մենք թույլ դիրքում ենք, բայց ուժեղ դիրքում էլ չենք»։

  • Կիսվել: