ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ։ Այս մասին այսօր Վանաձորում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Վերջերս մի հանճարեղ միտք հնչեց, որ Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է: Ես չգիտեմ, թե ինչ պետք է կատարվի մարդու գլխում, որ այսպիսի միտք ի հայտ գա: Սա նույնն է, որ, օրինակ, Պաղեստինի ժողովուրդը հայտարարի, որ իրենց անվտանգության երաշխավորն Իսրայելն է և վարչապետ Նեթանյահուն»։

Ըստ Քոչարյանի՝ դա արվում է նրա համար, որ խաղաղության թեման յուրօրինակ «մահակ» դառնա, որի օգնությամբ հնարավոր կլինի ճնշել հայ ժողովրդի կամքը։

«Այլ բացատրություն այստեղ չկա: Պատրա՞ստ ենք մենք դա հանդուրժել: Կարծում եմ՝ ո՛չ»,-իր խոսքը եզրափակեց ՀՀ երկրորդ նախագահը:

  • Կիսվել: