հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Մենք տորպեդահարելու նպատակ չունենք». Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ որոշումները ստորագրելու մասին

«Մենք տորպեդահարելու նպատակ չունենք». Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ որոշումները ստորագրելու մասին

Ես տեղյակ չեմ՝ ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, պետք է տեսնեմ. Համեյանդեպս, մենք որեւէ ձեւով տորպեդահարելու գործունեության նպատակ չունենք:  Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը ստորագրելու է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում ընդունված փաստաթղթերը, որոնք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը իր հետ բերել է Երեւան՝ ստորագրման:

«Այն պարագայում, երբ դա կհակասի Հայաստանի շահերին, ոչ, չեն ստորագրվի, եւ դրա օրինակները եղել են»,-ասաց նա:

  • Կիսվել: