շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք ճանապարհների հետ կապված քննարկումներ ենք իրականացնում բացառապես երկրների ինքնիշխանության շրջանակներում․ Գրիգորյանը՝ եռակողմ աշխատանքների մասին

Մենք ճանապարհների հետ կապված քննարկումներ ենք իրականացնում բացառապես երկրների ինքնիշխանության շրջանակներում․ Գրիգորյանը՝ եռակողմ աշխատանքների մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ փոխվարչապետերի մակարդակով ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, եւ ինչի շուրջ են այս պահին բանակցությունները՝ բացի ապաշրջափակման թեմայից։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ ի սկզբանե, երբ ստորագրվեց հունվարի 11-ի հայտարարությունը, որի շրջանակներում ձեւավորվեց աշխատանքային խումբ ու սկսեց աշխատել, պաշտոնական հաղորդագրություն հրապարակվեց, որտեղ նկարագրվեցին այն փորձագիտական ենթախմբերը, որոնք եռակողմի աշխատանքի շրջանակներում պետք է մշակեն գաղափարկներ եւ ներկայացնեն աշխատանքային խմբին․

«Մի ենթախումբը զբաղվում էր տրանսպորտային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատման եւ հնարավորությունների բացահայտման հարցով, մյուս ենթախումբը զբաղվում էր մաքսային, սահմանային ֆիտոսանիտարիայի, եւ հսկողական այլ գործառույթների կազմակերպման հարցերով։ Մենք ճանապարհների հետ կապված քննարկումներ ենք իրականացնում բացառապես երկրների իրավազորության եւ ինքնիշխանության շրջանակներում, այսինքն՝ ճանապարհները, որոնք անցնելու են տվյալ երկրներում, եւ որոնց շուրջ մենք քննարկումներ ենք վարում, ենթակա են լինելու տվյալ երկրի իրավազորության ներքո եւ ենթակա են լինելու տվյալ երկրի ինքնիշխանության կանոններին»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ այս շրջանակներում են քննարկում հարցերը։

Մյուս խնդիրը, նրա խոսքով, ենթակառուցվածքների վերաբերյալ տեխնիակկան լուծումներն են, որոնք առանձին վերաբերում են երկաթգծին, առանձին՝ ավտոմոբիլային ճանապրհներին․ «Երկթագծի մասով բավականին ընդհանուր մոտեցումներ կան։ Մեր բանակցությունները Երասխից Հորադիզ գծին են վերաբերում, ըստ էության, այդ հատվածը կարեւոր է, քանի որ ոչ միայն ինքնուրույն հատված է, այլեւ հնարավորություն է Երասխից իրանական Ջուլֆայի հետ կապ ստանալու, եւ նաեւ օղակ է, որը կապում է Վրաստանի երկաթգծի հետ, եւ դանռում է տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային լուծում»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Սա, փոխվարչապետի վստահեցմամբ, Հայաստանի համար շատ կարեւոր է։ Այս գործընթացը, նրա խոսքով, սահմանագծման եւ սահմանազատման հետ կապ չունի․ «Մեր ապաշրջափակման գործընթացը պարզ գործընթաց է, որն իրականացվում է՝ որպես տարածաշրջանումմ հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման՝ ռեգիոնալ նշանակության գործընթաց»։

  • Կիսվել: