Մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ մինչ օրս կարողացել են վերադարձնել 104 ռազմագերիների և բոլորն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակելու են։ Իր ելույթում Փաշինյանն անդրադարձ կատարեց նաև սահմանային լարվածությանը:
«Վերջին 2 ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին 2 զոհ ենք ունեցել: Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին և մերձավորներին՝ ՀԱՊԿ մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա: Տարածաշրջանային կայունության և փոխվստահության հաստատմանը խոչընդոտող հաջորդ կարևոր գործոնն այն փաստն է, որ, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, Ադրբեջանը մինչև օրս չի վերադարձրել մեր ռազմագերիներին: Ամեն դեպքում միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչև օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների: Մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ: ԼՂ հարցի համապարփակ կարավորման, սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը եղել են, կան և լինելու են մեր առաջնահերթությունների շարքում»,- ասաց Փաշինյանը:



