երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մենք սահմանազատմանը և սահմանագծմանը դեմ չենք, մենք դեմ ենք այն մեթոդներին, որով այսօր այդ գործընթացն իրականացվում է․ Սերժ Սարգսյան

Մենք սահմանազատմանը և սահմանագծմանը դեմ չենք, մենք դեմ ենք այն մեթոդներին, որով այսօր այդ գործընթացն իրականացվում է․ Սերժ Սարգսյան

«Մենք սահմանազատմանը և սահմանագծմանը դեմ չենք, մենք դեմ ենք այն մեթոդներին, որով այսօր այդ գործընթացն իրականացվում է». այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․

«Մենք կողմ ենք, որ սահմանազատումը և սահմանագծումը տեղի ունենան միջազգային պրակտիկային համահունչ»։

Ըստ Սերժ Սարգսյանի՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ տետատետ է բանակցում, դրա համար էլ այս վիճակն է։ Նրա խոսքով՝ պետք է իշխանափոխություն անել, քանի որ ուրիշ կերպ հնարավոր չէ։

Անդրադառնալով Ալմա Աթայի սկզբունքի մասին հարցին՝ Սարգսյանն այն նմանեցրեց «մյունխենյան սկզբունքի» հետ. «Ալմա Աթայի սկզբունքը մեր այսօրվա խոսույթում նմանեցնում եմ, հիշում եք, «մյունխենյան սկզբունք» էր դրվել անունը ինչ-որ մի գարեջրատանը, այ դրան եմ նմանեցնում, որովհետև այդպիսի սկզբունք որևէ տեղ գոյություն չուներ։ Այո, եղել է Ալմա Աթայի հայտարարություն, եղել է արձանագրության ստորագրություն, բայց այնտեղ ի՞նչ սկզբունք է։ Դուք տեղյա՞կ եք՝ այնտեղ ինչ սկզբունք է ամրագրվել»։

Դիտարկմանը, թե սկզբունքն այն է, որ Հայաստանի տարածքը նախկին Խորհրդային Հայաստանի տարածքն է, Սարգսյանը հակադարձեց, որ այդպիսի սկզբունք չի եղել. «Այնտեղ եղել է ԽՍՀՄ փլուզման մասին հայտարարություն։ Իսկ Խորհրդային Հայաստանի տարածքը որոշվել է 1988թ․՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով»։

 

  • Կիսվել: