երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մենք ռասի՞ստ ենք, որ ասենք՝ ԼՂ խորհրդարանը պետք է բաղկացած լինի զուտ հայերից. ՀՀ երրորդ նախագահ

Մենք ռասի՞ստ ենք, որ ասենք՝ ԼՂ խորհրդարանը պետք է բաղկացած լինի զուտ հայերից. ՀՀ երրորդ նախագահ

Մենք, ի՞նչ է, ֆաշի՞ստ ենք, մենք ռասի՞ստ ենք, որ ասենք՝ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի խորհրդարանը պետք է բաղկացած լինի զուտ հայերից: Այս մասին իր բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նխագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի փաստարկներին, թե եթե Լեռնային Ղարաբաղում ընտրություններ լինեին, ադրբեջանցիներ էլ կընտրվեին, հետեւաբար Արցախը զուտ հայկական չէր լինելու:

Սարգսյանը, մասնավորապես, նշեց. «Եթե զուտ հայերից չի բաղկացած, դա նշանակում է, որ հայկական չի՞: Այսօր Հայաստանի Ազգային ժողովում զուտ հայե՞ր են ընտրված որպես պատգամավոր: Այսինքն՝ ինչի՞ մասին է խոսքը: Եթե սա մանիպուլյացիա է, ապա չհաջողված մանիպուլյացիա է: Եթե սա, ինչ ասեմ, գիտելիքի խնդիր է, ապա զավեշտական է: Եվ իմ ասածը նաև, իհարկե, մեսիջ է միջազգային հանրությանը, որովհետև նույն համանախագահները, նույնիսկ կործանարար պատերազմից հետո, էլի խոսում էին հիմնարար սկզբունքների մասին»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ շատ վաղուց արդեն հանախգահները չեն խոսել, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Շատ վաղուց չեն խոսել, որովհետև դրա մասին խոսող չկա: Դուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը: Նրանք ամենաշատը որ անում են, հղում են կատարում իրենց դեռևս պատերազմից առաջ, թե պատերազմից հետո նույնիսկ, իրենց կառավարության ծրագրին: Ինչո՞ւ: Ամաչո՞ւմ են: Վախենո՞ւմ են: Թե՞, իրենց ասած, բանավոր պայմանավորվածություններ կան, որոնք խոչընդոտում են այսպիսի արտահայտություններին»:

  • Կիսվել: