երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մենք պետք է ընտրություն կատարենք՝ կամ Հայաստան ու Արցախ, կամ Նիկոլ Փաշինյան ու իր անձնական անվտանգություն. Թեւանյան

Մենք պետք է ընտրություն կատարենք՝ կամ Հայաստան ու Արցախ, կամ Նիկոլ Փաշինյան ու իր անձնական անվտանգություն. Թեւանյան

Նիկոլ Փաշինյանը մեզ դիտմամբ թողնում է առանց դաշնակիցների, որ իր կաշին փրկի Թուրքիայի ազդեցության ներքո: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Էրեբունի վարչական շրջանում «Մայր Հայաստան» դաշինքի հավաքի ժամանակ ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը վերջ տրվի: Սիրելի ժողովուրդ, ձեզ որ ասում են՝ ասեք, կանենք, դա հայ ժողովրդին չի վերաբերում, դա վերաբերում է Թուրքիային ու Ադրբեջանին, ու կատարում են: Մեր խնդիր պետք է լինի հետեւյալը՝ այս ընտրությունը վերածել իշխանափոխության գործընթացի, որը խաղաղությա ապահովման միակ երաշխիքն է: Մենք պետք է ընտրություն կատարենք՝ կամ Հայաստան ու Արցախ, կամ Նիկոլ Փաշինյան ու իր անձնական անվտանգություն: Մենք ընտրում ենք Հայաստանն ու Արցախը եւ մեր ժողովրդի օգնությամբ պետք է հասնենք իշխանափոխության եւ խաղաղության»,- ասել  է նա:

Թեւանյանը նշեց, որ եթե քաղաքացիները գնան ըտրության այս իշխանությունը շանս չունի վերարտադրվելու:

«Մենք պարտավոր ենք հանուն Արցախի եւ Հայաստանի տեր կանգնել բոլորիս իրավունքներին եւ իրականացնել գործողություն, որը բերելու է անվտանգություն եւ խաղաղություն, դրա համար կոչ եմ անում՝ միացեք, որ փոխենք»,- ասաց նա:

  • Կիսվել: