կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մենք պետք է պահենք բալանսավորված հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ. Զուրաբյան

Մենք պետք է պահենք բալանսավորված հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ. Զուրաբյան

«Ես պետք է ասեմ, որ Հայաստանի գոյատևման բանաձևը հավասարակշռությունն է. մենք պետք  է պահենք բալանսավորված հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ արևմուտքի, և՛ Իրանի հետ։ Մենք պետք է հրաժարվենք սատելիտային մտածողությունից»։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին ԵՄ անդամակցության գործընթացների մասին։

«Ընդ որում, ինչքան անընդունելի է Ռուսաստանի սատելիտ լինելու գաղափարախոսությունը, նույնքան անընդունելի է ԱՄՆ–ի սատելիտ լինելու գաղափարախոսությունը. Հայաստանը պետք է լինի անկախ պետություն, միայն այդ դեպքում մեզ կհարգեն, մեզ հետ հաշվի կնստել, լավ հարաբերություններ մշակել։ Լավ է, որ մենք քայլեր ենք անում արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, բայց դա չպետք է բերի Ռուսաստանի հետ թշնամացման, այստեղ պետք է շատ նուբ նավարկում, որը վարելու կարողությունը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի մոտ չեն տեսնում»,–ասաց Լևոն Զուրաբյանը՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանը պետք  է այնպես անի, որ Ռուսաստանը նույնպես Հայաստանի հետ բարիացակամ հարաբերություններ ունենա։

Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե արդյո՞ք արտահերթ ընտրությունների հնարավորություն է տեսնում, Լևոն Զուրաբյանն ասաց.

«Ես չեմ տեսնում, որ արտահերթ ընտրությունների իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, քաղաքական կառավարման ճգնաժամ այս պահին չեմ տեսնում։ Իհարկե, եթե հաշվի չառնենք Ալիևի վերջին սպառնալիքները։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ պատերազմ չի լինի, և ճգնաժամային իրավիճակ չի ստեղծվի ու արտահերթ ընտրությունների կարիք չի առաջանա։ Բայց առայժմ այդ ֆորսմաժոռային զարգացումները, որոնք կարող են հանգեցնել արտահերթ ընտրությունների, չեմ տեսնում։

  • Կիսվել: