հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մենք պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Փաշինյանը՝ Աբխազիան օկուպացված ճանաչելու մասին

Մենք պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Փաշինյանը՝ Աբխազիան օկուպացված ճանաչելու մասին

Մենք լիարժեք եւ միանշանակորեն պաշտպանում ենք Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ժողովրդավարությունը, պետականությունը: Այս մասին այսօր ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացիների տեսահարցերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ճանաչել Աբխազիան եւ Օսիան որպես օկուպացված տարածքներ:

«ՄԱԿ-ում մինչեւ 2019 թվականը եւ դրանից հետո Հայաստանի քվեարկությունները շատ տեսանելի եւ որոշակի տարբերություններ են արձանագրել, ինչի կապակցությամբ մեր եղբայրական պետության՝ Վրաստանի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են արտահայտել»,-նշեց Փաշինյանը:

 

  • Կիսվել: