չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մենք մեկ պաշտոնական տվյալ ունենք՝ Միքայել Մինասյանը ՀՀ տարածքում չի գտնվում․ Գլխավոր դատախազ

Մենք մեկ պաշտոնական տվյալ ունենք՝ Միքայել Մինասյանը ՀՀ տարածքում չի գտնվում․ Գլխավոր դատախազ

Այսօր լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեցին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մասին և հարցին, թե արդյոք իրավապահները իսկապե՞ս չգիտեն նրա գտնվելու վայրը այն դեպքում, երբ վերջինը բավական ակտիվ հրապարակումներով է հանդես գալիս իր ֆեյսբուքյան էջում։

Ի պատասխան գլխավոր դատախազը նկատեց, որ տեխնիկայի նման զարգացման պարագայում, հնարավոր է մարդը հրապարակումներ կատարվի ֆեյսբուքյան իր էջերում, բայց նրա տեղը հայտնի չդառնա։

«Մենք այսօր մեկ պաշտոնական տվյալ ունենք, որ Միքայել Մինասյանը Հայաստանի Հանրապետության տարածում չի գտնվում և բնականաբար, նրա նկատմամբ հայտարարված քրեական հետախուզումը կոնվենցիայի շրջանակներում պետք է իրացվի գործընկեր երկրների իրավապահ մարմինների կողմից», -հայտարարեց Դավթյանը

  • Կիսվել: