կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին․ Արթուր Վանեցյան

Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին․ Արթուր Վանեցյան

Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Այո մենք մասնակցելու ենք, բայց ինչ ձևաչափով՝ դեռ չեմ  կարող ասել, կուսակցությունում քննարկում կիրականացնենք և կհայտարարենք»,-ասաց նա և ընդգծեց, որ այս պահին այլ հարցերի չի կարող անդրադառնալ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ընտրությունները կանցկացվեն ս․թ․ հունիսի 20-ին։

Հիշեցնենք, որ Վանեցյանը Հայրենիքի փրկության շարժման անդամ է, որը բացառում էր Փաշինյանի օրոք ընտրությունները եւ պահանջում էր ժամանակավոր կառավարության ձեւավորում:

  • Կիսվել: