չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Մենք կարծում ենք, որ Քոչարյանի նկատմամբ ընդհանրապես որևէ խափանման միջոց կիրառելու կարիք չկար․ Փաստաբան

Մենք կարծում ենք, որ Քոչարյանի նկատմամբ ընդհանրապես որևէ խափանման միջոց կիրառելու կարիք չկար․ Փաստաբան

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դեռ չի ծանոթացել Վերաքննիչ քրեական դատարանի երեկվա որոշմանը, դրա հիմքերին, հետևաբար չ կարող որևէ գնահատական ներկայացնել։ Եվ թեպետ Վերաքննիչ դատարան որոշմամբ Քոչարյանը կարող է ազատ արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց, այդուհանդերձ, պաշտպանական խումբը որոշ վերապահումներ ունի այդ որոշման վերաբերյալ։

«Մենք կարծում ենք, որ ընդհանրապես որևէ խափանման միջոց կիրառելու կարիք ու անհրաժեշտություն չպետք է լիներ։ Այնուամենայնիվ, դատարանը արձանագրեց, որ պարոն Քոչարյանը կարող է գտնվել ազատության մեջ, ինչը մեկ քայլ առաջ է գործի վերջնական լուծման տեսանկյունից», այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Եթե գումարը վճարվի, և Քոչարյանն ազատ կարձակվի՝ անկախ նրանից, կբողոքարկվի՞ այդ որոշումը, թե ոչ։ Իսկ եթե այդուհանդերձ դատախազությունը բողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ու այն Վճռաբեկ դատարանը բավարարի, ապա այդ գումարը ենթակա է վերադարձման։

  • Կիսվել: