կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Մենք կարծում ենք, որ խաղաղության պայմանագիրը չպետք է լինի սահմանների դելիմիտացիայի «պատանդը»․ Հաջիև

«Մենք կարծում ենք, որ խաղաղության պայմանագիրը չպետք է լինի սահմանների դելիմիտացիայի «պատանդը»․ Հաջիև

Սահմանների դելիմիտացիան տեխնիկական և երկարատև գործընթաց է, մինչդեռ խաղաղության պայմանագրի կնքումը մեծ ջանքեր չի պահանջում և հիմնված է միջպետական հարաբերություններում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների փոխադարձ ընդունման վրա: Մեր կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը չպետք է լինի սահմանների դելիմիտացիայի ՛՛պատանդը՛՛: Այս մասին գերմանական Բերլիներ Զեյթունգ թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ անդրադառնալով Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրին:

Նրա խոսքով՝ թեև խաղաղ համաձայնագրի և սահմանազատման ու սահմանագծման շուրջ բանակցությունները զուգահեռ են ընթանում, դրանք ընթանում են երկու տարբեր ձևաչափերով։

՛՛Մինչ այժմ երկու երկրների սահմանագծման հանձնաժողովները հանդիպել են հինգ անգամ ՝ քննարկելու գործընթացի հիմքերը: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա նոյեմբերին ադրբեջանա-հայկական սահմանին ։ Այդ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցման աշխատանքները և ակտիվացնել հանձնաժողովների միջև հանդիպումները: Մենք նաեւ այս համաձայնագիրը դիտարկում ենք որպես դրական նշան, հատկապես այն պատճառով, որ այն ձեռք է բերվել երկկողմ ձեւաչափով՛՛,-ասել է Հաջիևը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: