Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը. Ալիևի օգնական
Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը: Այս մասին COP 29 միջոցառման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, նշել է. «Լաչին տանող ճանապարհը շատ մոտ է Հայաստանի հետ սահմանին։ Հաքարի գետի հակառակ կողմում տեսնում ենք Հայաստանի սյուներն ու դրոշները։ Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը»:
Բացի այդ՝ Հաջիևը հավելել է, թե «խաղն ավարտված է, հարավկովկասյան տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել»։