հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մենք կարող էինք հաղթել, չնայած մինչ պատերազմը պետք էր անել այն, ինչը չարվեց․ Վազգեն Մանուկյան

Մենք կարող էինք հաղթել, չնայած մինչ պատերազմը պետք էր անել այն, ինչը չարվեց․ Վազգեն Մանուկյան

Այս պատերազմը կարող էր չլինել: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Մանուկյանի խոսքերով, կամ մեծ տգիտություն, կամ մեծ դավաճանություն էր պետք բոլոր բանակցությունները տապալելու համար, բոլոր դաշնակիցներին կորցնելու, դիմացինին գրգռելու համար.

«Մենք կարող էինք հաղթել, չնայած մինչ պատերազմը պետք էր անել այն, ինչը չարվեց»:

«Ասում են, թե 2,5 տարին քիչ էր: 90-ականներին մենք զրոյից բանակ կառուցեցինք ու խայտառակ պարտության մատնեցինք Ադրբեջանին: Նույնիսկ եթե պատրաստված չէինք, ծայրահեղ դեպքում շուտ պետք էր կնքել պայմանագիրը, և մենք քիչ կորուստներ կունենայինք, հազարավոր երիտասարդներ, ովքեր Եռաբլուրում են, տուն կվերադառնային: Սակայն դա չարվեց»,-ասաց նա:

Մանուկյանը նշեց, որ հիմա երկիրը հայտնվել է անտերության պայմաններում, պատերազմ չկա, սակայն մենք շարունակում ենք տալ ու տալ. «Եթե այդպես շարունակվի, շուտով Հայաստանը կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից, կամ կդառնա մի խղճուկ բան, որին ուշադրություն չեն դարձնի: Այդպիսի պետությունը չի կարող իր քաղաքացիների բարեկեցությունն ապահովել»:

Մանուկյանը հայտարարեց, որ Նիկոլն այսօր Հայաստանը հանում է քաղաքական քարտեզից. «Բայց ես համոզված եմ, որ մենք նորից ոտքի ենք կանգնելու, պետք է կատարենք մեր զոհվածների երազանքը՝ կառուցել հզոր երկիր: Երդվում ենք, որ դա կկատարենք»:

  • Կիսվել: