չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մենք հիմա հնարավորությունը տալիս ենք ժողովրդին, որ ում ինչ քաղաքական պատասխանատվության ուզում է, ենթարկի՝ մեզնից սկսած․ Փաշինյան

Մենք հիմա հնարավորությունը տալիս ենք ժողովրդին, որ ում ինչ քաղաքական պատասխանատվության ուզում է, ենթարկի՝ մեզնից սկսած․ Փաշինյան

Մենք հիմա հնարավորությունը տալիս ենք ժողովրդին, որ ում ինչ քաղաքական պատասխանատվության ուզում է, ենթարկի՝ մեզնից սկսած, մնացած բոլորով վերջացրած: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկմանն իր ելույթում՝ անդրադառնալով խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Այդ առումով պետք է ասեմ՝ արձանագրում եմ, որ մենք, որ իշխանության էինք եկել 2018-ի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությամբ, այսօր ապացուցում ենք, որ մեր սկզբունքներից չենք շեղվում, և ժողովրդի իշխանությունը Հայաստանում պետք է  մնա անսասան և անձեռնմխելի»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Բագրատյանը նկատեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար գործընթացը երկար է տևում:

«Արդյոք ճիշտ չէր լինի՞, որ գնայինք ԱԺ-ի ինքնալուծարման ճանապարհով, գործադիրն անելիք չունենար, իր ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարեր, խորհրդարանը ինքնալուծարվեր և ընտրություններ լինեին: Արդյոք մենք չպե՞տք է արձանագրենք այն փաստը, որ եթե գնում ենք ընտրությունների, քաղաքական ուժերը հայտարարեն՝ իրենք սահմանադրական փոփոխություններ անելու են, թե ոչ»,-ասաց Բագրատյանը:

Փաշինյանն արձագանքեց. «Փորձը ցույց տվեց, որ անձնավորված սահմանադրական փոփոխությունները լավ բան չեն: Ես նախկինում էլ ասել եմ, որ Սահմանադրությունը փոխելու առաջարկ եղել է հենց 2018-ին: Բայց ես ինքս այդ օրակարգին չեմ համաձայնվել՝ մի պարզ պատճառով, որովհետև հասկացել եմ, որ դա միանգամից մեկնաբանվելու է որպես հերթական անձնավորված սահմանադրական փոփոխությունը»:

Ըստ նրա՝ Սահմանադրությունը գրելիս պետք է անձ նկատի չունենալ, այլ նկատի ունենալ ինստիտուտներ

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ այսօր ի հայտ եկած խնդիրներից շատերը կապված են նրա հետ, որ 30 տարի հետո պարզվել է, որ երկրում ոչ մի կայացած ինստիտուտ չկա:

«Երկրում միայն մի կայացած ինստիտուտ կա, մենք էլ եկանք ինստիտուտը քանդուքար արեցինք: Այդ ինստիտուտը կոռուպցիան էր»,-ասաց նա:

  • Կիսվել: