չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մենք հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դիտարկում են անջատ գործընթացներ. ԱԽ քարտուղար

Մենք հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դիտարկում են անջատ գործընթացներ. ԱԽ քարտուղար

Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը անջատ գործընթացներ են, մենք դրանք երբեք միասնական չենք դիտարկել եւ չենք դիտարկելու: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Երկու հարաբերությունների կարգավորումն էլ շատ բարդ գործընթաց են: Դրանք իրար փոխկապակցելը ավելի է դժվարացնում առաջընթացի գրանցումը: Ինչքան դրանք ավելի տարանջատված մնան, այնքան ավելի մեծ հնարավորություն կա առաջ շարժվելու»,-ասաց նա:

  • Կիսվել: