կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մենք հավատում ենք, որ Հայաստանի ապագան պայծառ է. ԱՄՆ ՄԶԳ (տեսանյութ)

Մենք հավատում ենք, որ Հայաստանի ապագան պայծառ է. ԱՄՆ ՄԶԳ (տեսանյութ)

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հավատում է, որ Հայաստանի ապագան պայծառ է, և ԱՄՆ ՄԶԳ-ն՝ որպես իսկական գործընկեր, լինելու է Հայաստանի կողքին՝ օգնելու արձագանքել մարդասիրական կարիքներին, տնտեսական նախագծերին կամ երկրում ժողովրդավարության զարգացման ցանկացած նախաձեռնության:

«ԱՄՆ ՄԶԳ-ի՝ Երկրի զարգացման համագործակցության նոր՝ 5-ամյա ռազմավարության միջոցով մենք լազերի նման ամբողջովին կկենտրոնանանք երկու հիմնական նպատակների վրա․ առաջինը` Հայաստանի ժողովրդավարական անցումը պահպանելն է, երկրորդը՝ բոլոր հայաստանցիների համար տնտեսական անվտանգության մակարդակի բարելավումն է»,- հայտնում են ԱՄՆ ՄԶԳ-ից:

ԱՄՆ ՄԶԳ-ի՝ Երկրի զարգացման համագործակցության 5-ամյա ռազմավարության մասին ավելին կարող եք իմանալ այստեղ:

  • Կիսվել: