երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մենք հաստատակամ ենք մեր պայքարում․ Շարմազանով

Մենք հաստատակամ ենք մեր պայքարում․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է Հանրապետականի նախընտրական ցուցակի շուրջ պտտվող ասեկոսեներին։ Նա մասնավորապես գրել է․

«Հանրապետականի ճակատագրով «մտահոգվածներին» ասեմ ,որ Հանրապետականի կադրային բազան շատ հարուստ է եւ կբավականացնի ոչ թե մեկ,այլ մի քանի նախընտրական ցուցակների։
Անհոգ եղեք,զբաղվեք ձեր ցուցակներ կազմելով ու ոտքի տակ մի ընկեք։
 
Մենք հաստատակամ ենք մեր պայքարում։
Հանրապետականն ՝ազգային եւ ուժեղ Հայաստան վերակերտելու կուսակցություն է։
Հայաստանը ոչ թե քաղաքական «հետերաների»,այլ սկզբունքային գործիչների կարիք ունի։
Իսկ Հանրապետականն առնվազն այս վերջին երեք տարում ապացուցել է իր սկզբունքային ու անկոտրուն լինելը»։

  • Կիսվել: