շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք հաջողությամբ կատարեցինք առաջադրանքը. Սաղաթելյան

Մենք հաջողությամբ կատարեցինք առաջադրանքը. Սաղաթելյան

Մենք հաջողությամբ կատարեցինք առաջադրանքը՝ թույլ չտվեցինք Փաշինյանին Չեռնոգորիայի նախագահին կառավարության շենքի գլխավոր մուտքով ընդունել։ Այս մասին կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ինքնաբուխ հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

՛՛Այդպես էլ երկաթե վարագույրի հետեւում հանդիպումներ կունենաս՛՛,- ասաց Սաղաթելյանը՝ հիշեցնելով առաջին հարկի պատուհաններին վերջերս տեղադրված երկաթե շերտավարագույրները։

Նա հավելեց, որ իրենց նպատակին ամբողջությամբ հասան։ ՛՛Դուք ձեր կամքով ու վճռականությամբ ապացուցեցիք, որ փակ ճանապարհներ չկան, դուք եք որոշում՝ ինչը փակել եւ երբ բացել՛՛,-ասաց ԱԺ փոխնախագահը, ներկաներն էլ վանկարկեցին՝ ՛՛Դավաճա՛ն, հեռացի՛ր՛՛:

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Չեռնոգորիայի նախագահի հետ։ Դիմադրության շարժումը եկել է կառավարության շենքի մոտ, որպեսզի ցույց տա Չեռնոգորիայի նախագահին, որ Փաշինյանն այլեւս չի ներկայացնում Հայաստանի ժողովրդին։

 

  • Կիսվել: