հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք գիտենք բռունցքվել և հաղթանակած դուրս գալ մեզ վիճակված բոլոր գոյամարտերում․ Սուրեն Պապիկյան

Մենք գիտենք բռունցքվել և հաղթանակած դուրս գալ մեզ վիճակված բոլոր գոյամարտերում․ Սուրեն Պապիկյան

Մենք գիտենք բռունցքվել և հաղթանակած դուրս գալ մեզ վիճակված բոլոր գոյամարտերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հավերժ փառք Հայաստանի առաջին հանրապետությունը կերտած պետական այրերի և մայիսյան գոյապայքարի բոլոր հերոսների առջև, որոնք դրել են մեր անկախ պետականության անսասան հիմքերը:
Այսօր մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն ունի շարունակել նրանց անձնանվեր գործը և դիմակայել նույնիսկ չսպասված մարտահրավերներին:

Շնորհակալություն առաջնագծի մեր զինվորներին, նաև նվիրյալ բուժաշխատողներին, որոնց շնորհիվ մենք կարող ենք արժանապատվորեն խոնարհվել Բաշ-Ապարանում, Սարդարապատում և Ղարաքիլիսայում հայ ազգի շարունակականությունը ապահովված հերոսների առջև»,- գրել է նա:

  • Կիսվել: