չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մենք ձախողել ենք, որ 2,5 տարում չենք հասցրել անել այն, ինչ չի արվել վերջին 20 տարվա ընթացքում. Փաշինյան

Մենք ձախողել ենք, որ 2,5 տարում չենք հասցրել անել այն, ինչ չի արվել վերջին 20 տարվա ընթացքում. Փաշինյան

Մենք ձախողել ենք, որ 2,5 տարում չենք հասցրել անել այն, ինչ չի արվել վերջին 20 տարվա ընթացքում։ Պատրաստ ենք և կկանգնենք ժողովրդի դատի առաջ: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա հավելեց. ՛՛Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ինչո՞ւ 2018-ին ՀՀ-ում զինվորի սննդի հարց գոյություն ուներ, ինչո՞ւ զինվորի վարտիքի հարց գոյություն ուներ: Բայց ինձ զարմացնում է այն, որ Հայաստանում իշխանության եղած շատ ուժեր և մարդիկ պնդում են, որ իրենք ամեն ինչ ճիշտ են արել։ Մենք ինչ հասցրել ենք և կարողացել ենք, վերջին 2,5 տարում ձեռք ենք բերել բանակի համար։ Վերջին 2,5 տարում մենք պետք է զինվորականների աշխատավարձը բարձրացնեինք, զինվորների սննդի հարցը լուծեինք, զինվորների կոշիկի և ներքնաշորի հարցը լուծեինք, արկերի հարցը լուծեինք»,- ասաց նա՝ ընդգծելով, թե լուծել են այնքան, ինչքան կարողացել են լուծել՛՛: 

Պատասխանելով ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի դիտարկմանը, թե ՛՛ Արցախում դեմոգրաֆիկ վիճակի պատկերը փոխվում է և փոխվելու է, և Ադրբեջանն անելու է ամեն բան, որ Արցախի պատմական սահմաններում ադրբեջանցիները կազմեն մեծամասնություն՝ Փաշինյանը նշեց. ՛՛Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային ողջ գործընթացում փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը եղել է առանցքային սկզբունքներից մեկը՛՛։

  • Կիսվել: