երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Մենք չպետք է կորցնենք Վրաստանն ու Հայաստանը ռուսական իմպերիալիզմի պատճառով. գերմանացի պատգամավոր

Մենք չպետք է կորցնենք Վրաստանն ու Հայաստանը ռուսական իմպերիալիզմի պատճառով. գերմանացի պատգամավոր

Մենք չպետք է կորցնենք Վրաստանն ու Հայաստանը ռուսական իմպերիալիզմի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ի՝ դեպի ԵՄ քայլը պատմական որոշում է:

«Իսկապես հուսով եմ, որ ԵՄ-ն ոչ միայն բարի խոսքեր կգտնի, այլև ակտիվորեն կաջակցի Հայաստանին»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծին։

Նախագծին կողմ է արտահայտվել 63 պատգամավոր, դեմ՝ 7-ը։

Նախագիծը 2024 թվականի հունվարի 9-ին հավանություն է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

 

  • Կիսվել: