երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Մենք չենք քննարկել այդ մանրուքը».  Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս գալու մասին

«Մենք չենք քննարկել այդ մանրուքը». Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս գալու մասին

Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, չի անում այդ գործընթացը մեր արած գործընթացը որևէ իրավական ուժ չի ստանում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ իրականում ինքը այդպիսի մտավախություն չունի, որ Բաքուն կարող է չվավերացնել:

«Վերջիվերջո մենք բոլոր կետերը համաձայնեցրել ենք, այնպես չէ, որ մենք նստեցինք, որոշեցինք ինչ-որ փաստաթուղթ վավերացնենք, տեսնենք Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է, թե՝ չէ և բերել ԱԺ: Այսինքն մենք իրենց հետ քննարկել ենք: Իրավական առումով որևիցե ռիսկ իր մեջ չի պարունակում, քանի որ օրինական ուժ չի ստանում մինչև չփոխանակենք»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին՝ հավաստիացումներ եղե՞լ են, որ ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-երը դուրս են գալու, նա պատասխանեց. «Մենք չենք քննարկել այդ մանրուքը, մենք քննարկել ենք, որ սկզբունքներ ենք սահմանում, որի հետևանքով իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք այն վայրերից, որտեղ մենք ենք առաջ»:

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այս պահին ինչ քննարկում են Ադրբեջանի հետ դա վերջնական փաստաթուղթ է, որը համաձայնեցված է նրանց հետ:

  • Կիսվել: