ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք չենք առաջադրի վարչապետի թեկնածու, որ լինեն ընտրություններ. Էդմոն Մարուքյան

Մենք չենք առաջադրի վարչապետի թեկնածու, որ լինեն ընտրություններ. Էդմոն Մարուքյան

Ի հեճուկս նրանց, որոնք ասում էին, որ վարչապետը հրաժարական չի տա և արտահերթ ընտրություններ չեն լինի՝ վարչապետն այսօր հրաժարական տվեց, և այսօրվանից սկսվում է խորհրդարանի արձակման գործընթացը՝ վարչապետի և խորհրդարանական երեք ուժերի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: 

«Վարչապետը հրաժարական տվեց, և առավոտից սկսվեցին ճնշումներ, հայտարարություններ, կոչեր եղան՝ վատ հռետորաբանությամբ, որ եթե ընդդիմությունը թեկնածու չառաջադրի և չկանխի այս ընտրությունները, դավաճան և ազգադավ են: Մենք պայմանավորվել ենք, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, խոսք ենք տվել, որ չենք խոչընդոտելու, որ լինեն ընտրություններ:

Ինչի՞ համար են այս կոչերը՝ երբ իշխանությունը հայտարարեց, որ ընտրություններ չեն լինելու, ասացին՝ վախեցան, երբ ասացին՝ լինելու են, օրը նշանակվեց, ասում են՝ ընտրություններ պետք չեն: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ մեզ վրա ոչ մի ճնշում չի աշխատելու և ոչ մի ավանտյուրայի մենք չենք գնալու, հետևաբար որևէ մեկի թեկնածությունը չենք պաշտպանելու և չենք առաջադրելու թեկնածու, որպեսզի երկրում տեղի ունենան արտահերթ ընտրություններ և երկրում տիրի համերաշխություն, կարողանանք հաղթահարել ճգնաժամը»,- ասաց Մարուքյանը: 

  • Կիսվել: