երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Մենք ցավով ենք ընդունում մեր ժողովրդի այս որոշումը». Քաղաքացու որոշում ՍԴԿ

«Մենք ցավով ենք ընդունում մեր ժողովրդի այս որոշումը». Քաղաքացու որոշում ՍԴԿ

Քաղաքացու որոշում ՍԴԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Շնորհակալություն ենք հայտնում մեզ տրված յուրաքանչյուր քվեի համար։
Մեր գրանցած արդյունքը ընկալում ենք որպես մեր ծավալած գործունեության գնահատականը՝ իր դրական և բացասական իմաստներով։ Առաջիկա շրջափուլը հետևությունների և վերարժևորման, նոր մտքերի և գործելու շրջափուլ է լինելու։

Ընտրությունների արդյունքները պայմանավորված էին համատարած ատելության մթնոլորտով, իրավախախտումներով, սպառնալիքներով և անարդարությամբ։ Այսպիսի միջավայրում անցկացված ընտրությունները միայն ձևականորեն կարելի է համարել ժողովրդավարական։ Այդուհանդերձ, ընտրությունների արդյունքները արտահայտում են մեր ժողովրդի վախերն ու ուժերի ընդհանուր հարաբերակցությունը, ինչը մենք ի գիտություն ենք ընդունում։

Այո, մենք ցավով ենք ընդունում մեր ժողովրդի այս որոշումը, որի հետևանքների համար պատասխանատվություն կրելու է յուրաքանչյուր քաղաքացի՝ այդ թվում և մենք։
Շարունակում ենք մնալ մեր երկրի վերակառուցման նպատակին հավատարիմ և ամեն օր գործելու ենք հանուն մեր ծրագրերի իրականացման»։

  • Կիսվել: