հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
 Մենք այս պահին չունենք որեւէ գաղափարական ընդհանուր եզրեր ՔՊ-ի հետ․ Վանաձորի քաղաքապետի՝ «Հայրենիք» կուսակցության թեկնածու

Մենք այս պահին չունենք որեւէ գաղափարական ընդհանուր եզրեր ՔՊ-ի հետ․ Վանաձորի քաղաքապետի՝ «Հայրենիք» կուսակցության թեկնածու

Մեր շանսերը բարձր եմ գնահատում, մեզ մնացել են ժամեր, որպեսզի պարզ դառնա, որ եթե բացարձակ մեծամասնություն չհավաքի մեր ուժը, որ ուժերը կմիանան մեզ: Այս մասին, այսօր Վանաձորի ընտրություններին մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Վանաձորի քաղաքապետի՝ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Վահե Դոխոյանը:

«Մենք չենք կազմի կոալիցիա միայն այն ուժի կամ ուժերի հետ, որոնք մեզ հետ ունեն գաղափարական եւ ռազմավարական հակասություններ: Մենք այս պահին չունենք որեւէ գաղափարական ընդհանուր եզրեր ՔՊ-ի հետ:

Մենք առավոտն ունենալու ենք այն Վանաձորի հենքը, որ այսուհետ պետք է ժպտա,այսուհետ պետք է լինի ամենաերջանիկ համայնքը եւ վանաձորցին պետք է լավ ապրի»,-ասաց նա:

Դոխոյանը նշեց, որ ընտրախախտումների մասին ահազանգեր դեռ չեն ստացել․ «Դեռ մասնակցության թիվն է պակաս: Ամենաշատը սա է անհանգստացնող: Լավ կլիներ, որ շատ մասնակցեին, որովհետեւ իրենք մասնակցեն, թե չմասնակցեն, Վանաձորը պետք է ունենա քաղաքապետ»,-ասաց նա:

  • Կիսվել: