շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք այս համավարակի ողնաշարը ջարդելու շանս ունենք․ Նիկոլ Փաշինյան

Մենք այս համավարակի ողնաշարը ջարդելու շանս ունենք․ Նիկոլ Փաշինյան

Հունիսի 11-ից հետո առաջին անգամ երեկվա դրությամբ ունենք ակտիվ դեպքերի 9 հազարից պակաս դեպք: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ մայսիս 24-ից հետո առաջին անգամ 6 օր անընդմեջ 400-ից քիչ նոր դեպք ունենք։

«Մենք այս համավարակի ողնաշարը ջարդելու շանս ունենք»,-ասաց Փաշինյանը՝ կարևորելով բոլորի կողմից ցուցաբերվող ջանքերը,  մասնավորապես, ընդգծելով դիմակ կրելու, սոցիալական հեռավորությունը պահպանելու կարևորությունը։

Վարչապետը քաղաքացիներին կոչ արեց հատակապես հոգեհանգստի, հուղարկավորության արարողությունների, հարսանյաց արարողությունների ժամանակ լինել ծայրահեղ ուշադիր, պահպանեն պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները:

Ինչ վերաբերվում է ավիահաղորդակցության վերականգնմանը՝ Փաշինյանն ընդգծեց, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի։

«Մեր հայրենակիցները, ովքեր մտադիր են ու հնարավորություն ունեն ամառային արձակուրդն անցկացնել հանգստյան վայրերում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորությունից»,- ասաց վարչապետը։

 

  • Կիսվել: