ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք աշխատում ենք բոլորի հետ հանուն Հայաստանի Հանրապետության շահի, որեւէ կանխավ դիրքորոշումներ չկան. ՔՊ-ական պատգամավոր

Մենք աշխատում ենք բոլորի հետ հանուն Հայաստանի Հանրապետության շահի, որեւէ կանխավ դիրքորոշումներ չկան. ՔՊ-ական պատգամավոր

Այսօր ՔՊ վարչության անդամների ընտրություն  է տեղի ունենալու, փակ, գաղտնի քվեարկություն է լինելու, եւ մի շարք հարցեր, այո, պետք չեն, որ լուսաբանվեն, կլուսաբանվեն  այնքան, ինչքան որ անհրաժեշտ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր« խմբակցության  պատգամավոր Արմեն Խաչատրյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու է համագումարը փակ լրագրողների համար:

Հարցին, թե ինչ սպասել հոկտեմբերի  31-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումից, Խաչատրյանն ասաց, որ չի ցանկանում գուշակություններ անել:

«Հայաստանի Հանրապետությունը քաջ գիտակցում է իր շահերը եւ այն առաջ է մղում, եւ իհարկե քննարկումը լինելու է մեր կողմից ՀՀ շահերի շուրջ, թե հիմա ինչ արդյունքներ կունենան, հատկապես, որ հարցը վերաբերում է այլ պետությունների դիրքորոշումներին եւ նրանց ղեկավարների որոշումներին, այս պահին, կարծում եմ, տեղին չէ գուշակություններ անել»,-ասաց նա:

Հարցին, թե Հայաստանը պայմանագրի որ տարբերակին է հակված` արեւմտյան, թե ռուսական, պատգամավորը վրդովվեց` ասելով, որ Հայաստանի համար չկան արեւմտյան եւ ռուսական տարբերակներ եւ իրենք միայն հակված են ՀՀ կողմը, պաշտպանում են  ՀՀ շահերը:

«Մենք աշխատում ենք բոլորի հետ հանուն Հայաստանի Հանրապետության շահի, որեւէ կանխավ դիրքորոշումներ չկան եւ չեն կարող լինել»,-ասաց նա` հավելելով, որ հստակ չի կարող ասել, որեւէփաստաթուղթ կստորագրվի, թե` ոչ:

Անդրադառնալով նախօրեին Բելառուսի նախագահի կոշտ ելույթին, Խաչատրյանն ասաց, որ Լուկաշենկոն մի պահ մոռացել է, որ ինքը ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավարն է եւ ինքը այդտեղ հանդես է գալիս որպես ՀԱՊԿ անդամ պետություն, որը ստորագրել է որոշակի պարտավորություններ որոշակի իրավիճակներում. «Ուղղակի Լուկաշենկոն պետք է առաջարկություն աներ ՀԱՊԿ պետության պայմանագրի մեջ, որ եթե հարձակվող, օկուպացիոն երկրի ղեկավարը իրենց մարդն է լինում, ՀԱՊԿ-ը կարող է  չգործել, Լուկաշենկոյի ասածը դա էր, խորհուրդ կտամ ավելացնել դա»:

  • Կիսվել: