ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մելիք-Ադամյանի ճեմասրահը՝ քրջի բազար․ «Հրապարակ»

Մելիք-Ադամյանի ճեմասրահը՝ քրջի բազար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս դահլիճը սպասարկող «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարկոսյանը մեր հարցին ի պատասխան նախ ասաց. «Ոչ, ո՞վ ա նման տեղեկատվություն տվել», ապա՝ այո, ճեմասրահում գույք կա, բայց դա ուրիշ գույք է։ «Իսկ դահլիճն էլ օգտագործման ենթակա է, ուղղակի «ճեմասրահ» ասվածում կա այլ գույք՝ վարչապետի աշխատակազմին պատկանող գույք։ Հին, օգտագործված գույք է՝ տարբեր մասնաշենքերից տեղափոխված»։ Իսկ ի՞նչ է եղել նոյեմբերի 9-10-ի գիշերը վնասված գույքի հետ։

«Տարբեր տեղերում․․․ դռները, որոնք կոտրվել են, որը հնարավոր է եղել, վերանորոգել ենք, տարբեր բաներ, որոնք կոտրվել են, քննչական մարմինների կողմից առգրավվել ու արձանագրվել են։ Ճիշտն ասած՝ այս հարցի պատասխանատուն ես չեմ, այդ հարցով պետք է դիմեք վարչապետի աշխատակազմ»։ Այսինքն՝ այնպես չէ, որ ճեմասրահի պատճառով չի գործում Մելիք Ադամյանի դահլիճը։

Մարկոսյանը պատասխանեց՝ բայց ո՞վ է ասում, որ չի գործում, վերջին միջոցառումը եղել է ապրիլի 10-ին։ Մայիսի 1-ին այստեղ պետք է կայանար ՀԱԿ համագումարը՝ հետաձգվել է մայիսի 10-ին։ Մարկոսյանն ասաց՝ հետաձգումը կապ չունի ճեմասրահի ծանրաբեռնվածության հետ, «այլ իրենց ղեկավարների առողջական խնդիրների հետ է կապված»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: