կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մելանի Ջոլին կմասնակցի սեպտեմբերին Հայաստանում Կանադայի դեսպանատան բացմանը

Մելանի Ջոլին կմասնակցի սեպտեմբերին Հայաստանում Կանադայի դեսպանատան բացմանը

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին սեպտեմբերին կայցելի Հայաստան և անձամբ կմասնակցի ՀՀ-ում դեսպանատան բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է Կանադայում Հայ դատի հանձնախումբը։

Հաղորդվում է, որ Հայ դատի Կանադայի հանձնախումբը օգոստոսի 19-ին Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող օրհասական իրավիճակը և բնակչության ապահովությանն ու անվտանգությանը սպառնացող շրջափակման խնդիրը։

  • Կիսվել: