երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկում է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան

Մեկնարկում է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան

Վրաստանի խորհրդարանի պատվիրակութունը, նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորությամբ, մեկնարկում է պաշտոնական այցը Հայաստան։

Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը հանդիպումներ կունենա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Քննարկվող հարցերի օրակարգում է երկու երկրների հարաբերությունների խորացումը, Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, տարածաշրջանային հարցեր։

Պապուաշվիլիի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան կտեւի երկու օր։  

Նշենք, որ սա Պապուաշվիլիի առաջին պաշտոնական այցն է Հայաստան Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում։ Պապուաշվիլին օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի դեկտեմբերի վերջին։

  • Կիսվել: