ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեկնարկում է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը. ԿԳՄՍՆ

Մեկնարկում է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմ ինդասթրի դևելոփմենթ» ընկերությունը «ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաք» ՀԿ-ի հետ 2022 թ. ապրիլի 15-ից իրականացնելու է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, լրացուցիչ և շարունակական կրթությանը կինոարտադրության ոլորտում: Ծրագրին մասնակցությունն անվճար է:

Դասընթացներին կարող են մասնակցել մարտական գործողություններին մասնակցած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներ՝ Երևանից և ՀՀ մարզերից:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են

ուսուցում,

պրակտիկ դասընթացներ,

ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկում,

հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմերի հետ,

հանդիպում անվանի արվեստագետների հետ,

ավարտական համատեղ ֆիլմի նկարահանում,

մասնակցություն այլ ստեղծագործական նախագծերին:

Ուսուցման մասնագիտությունները

Sցենարիստ

Ռեժիսոր

Մոնտաժի ռեժիսոր

Ծրագիրը կիրականացվի երկու փուլով՝

ապրիլի 15 - մայիսի 30,

հունիսի 1 - հուլիսի 15:

Իրականացվող դասընթացի հիմնական բաղադրիչներն են՝ համառոտ ծանոթություն կինոյի պատմությանը, կինոլեզվի հիմունքները, ծանոթացում կինոարտադրության գործընթացին՝ սցենարի զարգացում, ֆիլմի նախապատրաստական փուլ, նկարահանման փուլ, հետարտադրական փուլ, դիստրիբուցիա:

Դասընթացներն անցկացնում են կինոարտադրության ոլորտում կայացած և փորձառու մասնագետները: Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվում է հավաստագիր, և լավագույն արդյունք ցուցաբերած շրջանավարտներն ընդգրկվում են մասնագիտական նախագծերում՝ ապահովվելով աշխատանքով:

«Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագրի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ ապրիլի 10-ը ծրագրի ֆեյսբուքյան էջին (https://bit.ly/3qPCGZ1) ուղարկել մասնակցության նամակ՝ նշելով մասնակցի անուն-ազգանունը, հեռախոսահամարը: Մասնակցությունը կհաստատվի հետադարձ նամակով։ Մանրամասն ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել +374 55 18 94 75 հեռախոսահամարին:

  • Կիսվել: