երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկել ենք ՀՀ-ի հետ գործընկերության նոր օրակարգը. Բորելը ուզում է գալ ՀՀ, որ այդ օրակարգի 1-ին առաջարկն անի. Մարագոս

Մեկնարկել ենք ՀՀ-ի հետ գործընկերության նոր օրակարգը. Բորելը ուզում է գալ ՀՀ, որ այդ օրակարգի 1-ին առաջարկն անի. Մարագոս

ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելն ու Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը հայտնել են, որ գործընկերության խորհրդում արդեն մեկնարկել ենք նոր գործընկերության օրակարգը: Այս մասին այսօր ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացման ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:

«Սա մեծապես վերաբերում է CEPA համաձայնագրի ներուժը հետազոտելուն եւ օգտագործելուն: Սա շատ-շատ կարեւոր փաստաթուղթ է, որն իրականացման ճանապարհին է, բայց իրականում մենք կարող ենք ավելի բարձր արդյունքներ արձանագրել միասնաբար, որ կարողանանք ավելի լավ արձագանքելն հայ ժողովրդի, բիզնեսների ձգտումներին՝ ունենալու ավելի լավ կյանք: Կյանք, որ հիմնված է արժեքների, փոխադարձ հարգանքի, տարածքային ամբողջականության եւ տարածքների զարգացման սկզբունքների վրա:

ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը նշեց, որ ինքը ցանկանում է այցելել Հայաստան, որպեսզի այդ օրակարգի առաջին առաջարկն անի: Կարծում եմ՝ մեր ներկայությունն յաստեղ ողջունված կլինի»,-ասաց նա:

Մարագոսը նկատեց, որ արդեն իսկ նոր օրակարգի ուղղությամբ աշխատանքի որոշակի արդյունքներ կան. «Ամրապնդելու ենք անվտանգության ուղղությամբ համագործակցությունը: ԵՄ-ն իր բարձր ներկայացուցչին եւ Եվրահանձնաժողովին  խնդրել է դիտարկել հնարավորություն, որով հնարավոր է լավարկել  ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները բոլոր ուղղություններով: Սա հենց այն է, ինչը մենք անում ենք եռւ դուք անում եք Բրյուսելի գործընկերների հետ»,-ասաց նա:

  • Կիսվել: