չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մեկնարկել է սոցիալական օժանդակության 8-րդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Մեկնարկել է սոցիալական օժանդակության 8-րդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Մեկնարկել է սոցիալական օժանդակության 8-րդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Ծրագրով աջակցություն են ստանում տուժած ոլորտների անհատ ձեռնարկատերերը, մարտի 13-ից 30-ը գրանցված աշխատողները և մինչև 3 տարեկան խնամքի արձակուրդում գտնվող աշխատողները։

Եթե այս ծրագիրը վերաբերում է ձեզ, ապա անցեք հղումով https://dimum.ssa.am/ և լրացրեք դիմումը: Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011֊300֊114 թեժ գծի հեռախոսահամարին։

  • Կիսվել: