Մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման մեկնարկին Պուտինն ասել է. ՛՛Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները կհանդիպեն մեկ շաբաթից՝ չլուծված խնդիրները վերացնելու համար՛՛:
Կողմերը կքննարկեն տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։
Ըստ ՌԴ նախագահի՝ հարցը տերմինաբանական է, այն զուտ տեխնիկական բնույթ ունի, բայց դա պետք է հիմնված լինի իրողությունների ճշգրիտ ընկալման վրա։
՛՛Սակայն, մեր կարծիքով, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են՛՛,- ասել է Պուտինը։
Պուտինի խոսքից հետո կողմերն անցել են բանակցությունների փակ ձևաչափին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մինչ եռակողմ հանդիպումը՝ Պուտինն առանձին-առանձին հանդիպումներ էր ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ: