շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Զելենսկին հաստատում է՝ այս շաբաթ նոր եռակողմ հանդիպում կանցկացվի

Զելենսկին հաստատում է՝ այս շաբաթ նոր եռակողմ հանդիպում կանցկացվի

Ուկրաինան պատրաստվում է նոր եռակողմ բանակցությունների այս շաբաթ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ նա հայտարարել է ուկրաինական պատվիրակության զեկույցի մասին՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև պատերազմի սկսվելուց ի վեր Աբու Դաբիում հունվարի 23-24-ին տեղի ունեցած առաջին եռակողմ բանակցությունների վերաբերյալ:

Նշենք, որ իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ նույն ձևաչափով նոր հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Նա հավելել է, որ ճշգրիտ ամսաթիվ չի նշանակվել։

ԱՄՆ հատուկ բանագանց Սթիվ Ուիթքոֆը, որը ղեկավարում է բանակցություններին ամերիկյան պատվիրակությունը, ևս նմանատիպ ժամանակացույց է նշել։

Ավելի վաղ Reuters-ը և Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, նշել էին կոնկրետ ամսաթիվ՝ կիրակի, փետրվարի 1, սակայն երեք կողմերից ոչ մեկը դեռևս չի հաստատել այն:

 

  • Կիսվել: