Մեկնարկել է Իտալիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Մեկնարկեց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի այցը Հայաստան: Արտաքին գործերի նախարարությունում նրան դիմավորեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Այցի ընթացքում Իտալիայի ԱԳ նախարարը կհանդիպի Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպումների առանցքում կլինեն հայ-իտալական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Քննարկվելու է նաև տարածաշրջանային զարգացումներն ու աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները։





